«Եղանով, կացինով, խանչալով, մի բանով պիտի պահեմ, ուզած չուզած» (видео)
Поддержи А1+!Շարքային Բեգյանը դիտակետից աչքը չի կտրում։ Տավուշի մարզի այս հատվածում սահմանային միջադեպերը հաճախակի չեն, տեղանքը ադրբեջանցիներին չի ոգեւորում, դժվար է առաջանալը։ Դիվերսիայի երկու փորձ է կանխել այս փոքրամարմին հայ զինվորը «Մեկը մի անգամ ենք բռնել, մեկը՝ մի քանի ամսից»։ Դիրքերում գրեթե բոլոր բառերը նույնությամբ հնչել են հրադադարի բոլոր տարիներին։ Սպաները նույն բառերն ասում են ավելի համարձակ «Եթե Ադրբեջանը իրա բանակի վրա վստահ ա եւ կարա ռազմական ճանապարհով իրա հարցերը լուծի, եթե էդքան դուխ ունի, կարա հենց վաղն էլ պատերազմ սկսի»։ Սահման ասվածը Տավուշի մարզում ավելի շոշափելի է, քան՝ թիկունքը։ Կրակոցները հնչում են գրեթե ամեն ժամ։ Զինվորների հայացքը դժվար է կտրել սահմանի մյուս կողմից իմանալու համար, թե հնարավո՞ր է հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ համակեցությունը «Ադրբեջանը իրան էն ձեւ պահում ա, որ ոնց որ մենք տենում ենք, ինքը խաղաղություն չի ուզում: Իրենք դավադիր ժողովուրդ են, հողի գերի, հողի մոլուցք ունեցող»: