Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Խորհրդային ճամբար Վանաձորում (видео)

Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարը մինչ օրս պահպանում է խորհրդային տարիների բոլոր ավանդույթները: Որեէ փոփոխության չի ենթարկվել նաեւ շենքը։ Այս շաբաթ «Ծիծեռնակ»-ում հանգստանում են Ստեփանավանից ժամանած 180 երեխա, որոնց ծնողները հնարավորություն չունեն կազմակերպել նրանց հանգիստը։ Երեխանները այստեղ են Վորլդ Վիժն կազմակերպության շնորհիվ։ Երեխաների ամենասիրելի պահերից է հանդիսավոր տողանը, որի ժամանակ յուրաքանչյուր ջոկատ իր նշանաբանն է հայտարարում, եւ բոլորը միասին կրկնում են ճամբարի կարգախոսը։ Այս երեխաններից շատերը արդեն հասցրել են մի քանի անգամ հանգստանալ ամառային ճամբարներում եւ խոստովանւմ են՝ ողջ տարին սպասում են այս օրերին։