Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Խոտը գնալով պակասում է, գինն էլ՝ բարձրանում (видео)

Անասնապահությամբ հայտնի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում մանր և խոշոր եղջերավոր անասուններ գրեթե չեն մնացել։ Գյուղացիները հրաժարվում են անասուն պահել՝ այն անեկամտաբեր գործ է դարձել։ Նրանք չեն բացառում, որ վերջնականապես կհրաժարվեն անասնապահությունից՝ առաջին հերթին կերի բացակայության պատճառով։ Սաղմոսավանում խոտը գնալով պակասում է, իսկ գինն էլ՝ բարձրանում։ Սաղմոսավանը արոտավայրեր չունի, միշտ էլ օգտվել է հարեւան գյուղերից, որտեղից էլ նաեւ անասնակեր է գնում։ Թեեւ անասուն պահելը գյուղացու վրա թանկ է նստում, դրանից կաթի եւ մսի գինը չի թանկանում։ Սաղմոսավանում կաթը վաճառում են ջրի գնով։ Գյուղացիները չեն հասկանում, թե ինչն է պատճառը, որ իրենցից միսը նույնիսկ տոնական օրերին սովորականից էժան են գնում, մինչդեռ ամեն տեղ ավելի թանկ են վաճառում։