A
A
Եզդիների հույսը Հովիկ Աբրահամյանն է (видео)
Поддержи А1+!Հայաստաբնակ եզդիներն այսօր կառավարության շենքի մոտ էին եւ պահանջում, որ կառավարությունը քայլեր կատարի Իրաքում եզդիների բնաջնջումը կանխելու համար։ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը եւ ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ Սերժ Սարգսյանը օգնության ձեռք մեկնի եւ Միջազգային կառույցներն էլ իրենց ուշադրությունը հրավիրեն այս խնդրին ու մասնակից չլինեն եզդիների բնաջնջմանը։ Այսօր կառավարության շենքից ոչ ոք դուրս չեկավ եւ չլսեց եզդիների բողոքը։ Եզդիները նամակ փոխանցեցին, որպեսզի հանձնեն վարչապետին։