Այսօր կառավարությունում (видео)
Поддержи А1+!«Ադրբեջանական կողմը 8-9 անգամ ավելի կորուստներ է կրել վերջին շրջանում դիվերսիոն հարձակումների արդյունքում»,- այսօր կառավարությունում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա տեղեկացրեց, որ սկսած 1994 թվականից ադրբեջանական զինուժը նման կերպ իրեն չէր դրսևորել. «Իրադրության ապակայունությանն ուղղված Ադրբեջանի զորքերի պահվածքը մշտապես հակասում է ԵԱՀԿ սկզբունքներին: Ստեղծված իրավիճակում իրադրության հետագա թեժացումը կանխելու համար մեր ԶՈՒ-ն ստիպված են խստորեն պատժել հակառակորդին: Այս իրավիճակում ադրբեջանական իշխանությունն իր իսկ ստի զոհը դարձավ, որովհետև տարիներ ի վեր ժողովրդին քարոզում էին, որ հզոր բանակ ունեն, սակայն իրականությունը հակառակը ցույց տվեց»,- ասաց ռազմական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ ԼՂ և ՀՀ սահմանային հատվածներում ուժեղացվել են ոստիկանապարեկային ծառությունների աշխատանքները, էլ ավելի զգոն են զինվորականները: