A
A
Հայ երիտասարդները խթանում են ազգային արտադրությունը (видео)
Поддержи А1+!Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի երիտասարդներն արդեն լավ գյուղատնտեսի անուն են ձեռք բերել: Ժամանակին որեւէ մեկը լուրջ չէր վերաբերվում ջերմատներ ստեղծելու նրանց գաղափարին։ Գարեգին Գեւորգյանն այդ երիտասարդներից մեկն է: Նրա ջերմոցում այսօր էկոլոգիապես մաքուր բանջարեղեն է աճում։ Համայնքի բնակիչները գերադասում են նրա արտադրանքը, ինչն էլ ոգեւորում է երիտասարդին։ Սյունիքի մարզի մեկ այլ համայքնում՝ Շաղատում, մի խումբ երիտասարդներ զբաղվում են կտավատի եւ ոսպի արտադրությամբ։ Մեր այցի պահին նրանք զտում էին ոսպը, որից հետո այն կփաթեթավորեն եւ կհանձնեն տարբեր վաճառքի կետերի։ Սյունիքի մարզում գյուղատնտեսությամբ զբաղվող երիտասարդների ծրագրերն այսօր կյանքի են կոչվել Վորլդ Վիժն կազմակերպության հայաստանյան գրասենյակի շնորհիվ: