Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն (видео)

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակի խաղաղության հատվածն այդպես էլ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները չտեսան։ Հրադադարի ռեժիմի պահպանման պայմանագրի կնքումից մինչ օրս սահմանամերձ Մովսես գյուղում կրակոցները չդադարեցին։ Այստեղ թշնամու տարբեր տրամաչափի զենքերին ծանոթ են մեծից փոքր: Մովսեսցի երեխաներն ոչ միայն չեն վախենում հակառակորդի կրակոցներից, այլեւ ամեն անգամ կատակում են, որ անգործ չեն մնա .« Այսպիսի մի խոսք կա, որ կրակոցներն ավարտվում են հաջորդ օրը Մովսեսի բնակչությունն իրենց տան տանիքներն են սարքում, իսկ Ալբալույի բնակիչներն էլ իրենց»,- ասաց 15-ամյա Արևիկը։ Ադրբեջանական Ալբալու գյուղին հարևան է նաև Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուրը։ Հայկական այս գյուղում անգամ անասունները կապված են՝ հակառակորդի փամփուշտի զոհ չդառնալու համար։ Ադրբեջանցի դիպուկահարները հաճախ զվարճանում են կենդանիների վրա կրակելով։ Նրանց նշանառության տակ գտնվող այս գյուղում վաղուց հող չեն մշակում. « Չենք կարում մշակենք հենց ամուսինս իջնում ա, դիրքերից կրակում են »,- պատմում է Լաուրա Սազնանյան