A
A
Ինչու են տուժող ոստիկանները փոխել ցուցմունքները (видео)
Поддержи А1+!Գրեթե 1 տարի է, ինչ ոստիկանները փորձում են ապացուցել, որ «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը Կոմիտաս 5-ի անօրինական շինության դեմ պայքարելու ժամանակ կծել և գլխով հարվածել է ոստիկաններին։ Այսօր այս գործով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց գործում ընդգրկված նյութերը, որից հետո Արգիշտի Կիվիրյանի փաստաբաններն արձանագրեցին մի շարք խախտումներ. «Այն հանգամանքը, որ կողմերից մեկն ոստիկան է և ակնհայտ շահագրգռվածություն է ունեցել վկաների հետ աշխատելու, արդեն այդ ցուցմունքները զրոյանում են», -ասաց Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։