Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Մեղրը չեն կարողանում իրացնել (видео)

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում արդեն երրորդ անգամ տեղի ունեցավ «Մեղրի և հատապտուղների» փառատոնը: Կազմակերպիչները համոզված են, որ փառատոնը յուրօրինակ խթան է զարգացնելու այս տարածաշրջանի տնտեսությունը և տուրիզմը, ինչպես նաև մեկ անգամ ևս սահմանամերձ ժողովրդին զորավիգ լինել: Այն շատ մեծ դեր ունի տարածաշրջանի կյանքում: Փառատոնին ներկա էին նաև մի շարք հայտնի անձիք՝ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և այլոք, ինչպես նաև հայկական շոու բիզնեսի երգիչ երգչուհիներ և «Կարին» պարի համույթը. ԱՄՆ դեսպանը արդեն երրորդ տարին է գալիս այս փառատոնին և մեղր է գնում իր և իր կնոջ համար: