Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հարկային խստացումներ՝ ի վնաս ժողովրդի (видео)

Որքան ավելանում են հարկային խստացումները, այնքան ավելի շատ է տուժում ժողովուրդը։ Այս կարծիքին է տնտեսագետ Զոյա Թադեւոսյանը։ Նա համոզված է, որ տնտեսվարող սուբյեկտը իր պարտականությունները գցում է հենց սպառողի վրա. «Հարկային խստացումները, բնականաբար, ապրանքի գնաճի պատճառ են դառնում։ Տնտեսվարողը իր գրպանից այդ գումարը չի վճարում, եւ այն մնում է սպառողի ուսերին»։ ՀԱԿ վարչության անդամի կարծիքով՝ տնտեսվարողը այս փոփոխությունների արդյունքում միայն տուժում է այն առումով, որ կորցնում է մրցակցությունը. «Աղքատ հասարակության մեջ որքան բարձրացնում ես գները, այնքան նվազում է վաճառքի ծավալը»։