Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Անօրինական միգրացին և դրա հետևանքները (видео)

Եվրամիություն- Հայաստան համագործակցության շրջանակներում Հայաստանում Եվրամիության կենտրոնի կողմից այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացվել է «Միգրացիայի կողմնացույց» խորագիրը կրող հանրային իրազեկության արշավը` անօրինական միգրացիայի ռիսկերի դեմ: Արշավն իրականացվում է «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում, իսկ նպատակը մեկն է ` հանրությանը տեղեկացնել անօրինական միգրացիայի ռիսկերի և հնարավոր բարդությունների մասին: «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն Վիրժինի Արտոյի կարծիքով` հաճախ անկանոն միգրացիայի բացասական հետևանքները թերագնահատվում են, և մարդիկ չգիտեն միգրացիայի օրինական ուղիների մասին: Օգտագործելով տարբեր մեդիա գործիքներ՝ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը նպատակ ունի այդ հետևանքներն ավելի տեսանելի դարձնել հայաստանցի միգրանտների համար: