Հայաստանը հնարավոր է ԵՏՄ անդամ չդառնա (видео)
Поддержи А1+!Արդյո՞ք հոկտեմբերի 10-ին Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, թե ոչ՝ Երևանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը չի կարող ասել: Նա հիշեցնում է, թե ինչքան բան է փոխվել 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո. «Եթե մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը ասում էր, որ Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանի համար որևէ խնդիր չի ներկայացնում, և դեռ ավելին՝ մենք կարող ենք հիմնադիր երկիր դառնալ,այսօր այդպես չէ: Այսօր Մաքսային միությունը կորցրել է իր արդիականությունը և որպես առանձին միավոր չկա, այն տարրալուծվել է Եվրասիական տնտեսական միության մեջ»: Պարոն Նավասարդյանը նկատում է, որ ԵՏՄ հիմնադիր երկրներ համարվող Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև բազմաթիվ տարաձայնություններ կան, որոնք անպատճառ իրենց ազդեցությունը կունենան Հայաստանի անդամակցության վրա. «Թե Բելառուսը, թե Ղազախստանը շահագրգռված չեն Հայաստանի անդամակցումով: Ղազախստանը երկակի խաղ է խաղում և միաժամանակ ինտեգրացիայի մի քանի մոդելների հետ փորձում է համագործակցել, այդ թվում նաև՝ Չինաստանի: Իմ կարծիքով՝ ընդհատակյա խոսակցություններ են գնում»։