«Եզդի կանանց ուղարկում են ստրկության» (видео)
Поддержи А1+!«Օգոստոսի 2-ից հետո Իրաքի հյուսիսային հատվածում եզդիների վիճակը դարձել է սարսափելի։ Միայն Սինջարի շրջանում 70 գյուղ դատարկվել է»,- այսօր ներկայացրեց եզդիների ազգային միավորման նախագահ Ազիզ Թամոյանը։ Վերջինիս ունեցած տեղեկությունների համաձայն՝ այն հումանիտար օգնությունները, որոնք ուղարկվում են տարբեր երկրների կողմից, եզդիներին չեն հասնում։ Ազիզ Թամոյանի համար հատկապես զարմանալի է այն փաստը, որ երեկ Անգլիան մի քանի բեռնատար ինքնաթիռով զենք է հանձնել քրդերին։ Բանախոսը տարօրինակ է համարում նաև եզդիների նկատմամբ իրագործվող ցեղասպանության առթիվ միջազգային հանրության լռությունն ու անտարբերությունը։ «Նրանց համար ձեռնտու է ամենահին ազգերից մեկի՝ եզդիների բնաջնջումը»,-շեշտեց նա, հավելով, որ ԱՄՆ-ն 300 հոգանոց զորք է ուղարկել Իրաքի եզդիաբնակ շրջաններ, իսկ պետքարտուղար Ջոն Քերին էլ միայն երեկ է գնացել Իրաք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման իր հերթին հայտարարել է, որ սա երկարատև պատերազմ է, և միայն երեք տարվա ընթացքում նրանք կկարողանան այդ հարցը կարգավորել։