Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

ՕԵԿ-ը հանրահավաքի հրավեր չի ստացել (видео)

Հոկտեմբերի 10-ին ՕԵԿ-ը չի մասնակցելու ընդդիմադիր եռյակի՝ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» կուսակցությունների հանրահավաքին։ «Հրավերք չենք ստացել, անկոչ հյուր չենք»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ հանրահավաքը քաղաքական դիրքորոշումների ներկայացման ձեւ է, եւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը դիտում են որպես քաղաքական ակտիվության նշան։ Նրա խոսքերով՝ համագործակցություն, այնուամենայնիվ, ընդդիմադիր ուժերի հետ կա, այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ ընտրական բարեփոխումները, շրջանառության հարկը, 12 կետանոց պահանջագիրը։ Առաջիկայում ՕԵԿ-ը նույնպես հանրահավաք կանցկացնի։