A
A
Հայաստանի ձկնարտադրողները խնդիր կունենան (видео)
Поддержи А1+!ԵՏՄ-ին միանալուց հետո կանխատեսվում է, որ Հայաստանի ձկնարտադրողները խնդիր կունենան ձկան կերի ներմուծման հետ կապված: Այսօր հայտարարեց «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը: «Քանի որ ռուսական կեր չենք ներմուծում, ավելի ցածր գներով ձկան կեր են ներմուծում եվրոպական երկրներից: Եվրոպական կերը ավելի որակով է»,- լրագրողներին հայտնեց նա: Անդրադառնալով հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո արտահանման ծավալները կավելանան, պարոն Աթոյանը նշեց, որ արտահանման ծավալները կմնան նույնը: Սակայն նրան ցավ է պատճառում այն հանգամանքը, որ ռուսական շուկայում թուրքական ձկնամթերքը ավելի ցածր գին ունի, քան հայկականը: