Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

2796 ստորագրություն` քաղաքապետին (видео)

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանը ընդառաջ՝ այսօր «Երևանը նաև մեր քաղաքն է» ստորագրահավաքի նախաձեռնողները քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանին հանձնեցին ստորագրված 2796 թերթիկներ, որոնցով քաղաքացիները կոչ են անում ավելացնել քաղաքի մատչելիության ապահովմանն ուղղված գումարը։ Քաղաքապետի օգնականը ողջունեց նախաձեռնությունը ՝վստահեցնելով, որ հնարավոր ամեն ինչ արվում է Երևանը ավելի մատչելի դարձնելու համար։ Ըստ պարոն Մերթարջյանի՝ նախաձեռնությանը մասնակից քաղաքացիների նման ակտիվությունը վկայում է այն մասին, որ նրանք վստահում են քաղաքապետարանին. «Անցած տարի քաղաքը մատչելի դարձնելու համար տրամադրվել է 40 մլն դրամ, այս տարի գումարը կրկնապատկվել է, մենք պատրաստվում ենք թեքահարթակների թիվը այս տարի հասցնել 400-ի, նոյեմբերի կեսերից կսկսի գործել 10 ավտոբուս, որոնք նախատեսված են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Ավտոբուսների համար տրամադրվել է 30 մլն դրամ»։