Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Եռյակն իշխանափոխության չի հասնի. ՀՀԿ պատգամավոր (видео)

«Իշխանությանը որևէ բան չեն կարող պարտադրել«,-ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին։ Նա կարծում է, որ այդ հանրահավաքը բազմամարդ էր ի հաշիվ ադմինիստրատիվ ռեսուրսի, որն օգտագործել էին քաղաքական ուժերը։ Բացի այդ, նրա խոսքով, կան մարդիկ, ովքեր մշտապես ներկա են լինում հանրահավաքներին, անկախ նրանից, թե ով է ամբիոնում կանգնած։ Սուքիաս Ավետիսյանը վստահ է, որ եռյակն իշխանափոխության չի հասնի, արտահերթ ընտրությունների նախադրյալներ նա չի տեսնում։ Նա առաջարկում է սպասել ընտրություններին՝ ընդգծելով, որ եթե որևէ քաղաքական ուժ ուզում է իշխանության գալ, պետք է նախ մեծաքանակ մարզպետներ ու գյուղապետեր ունենա։