«Լրագրողների դժգոհությունները անհիմն են» (видео)
Поддержи А1+!Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի վերաբերյալ այսօր կազմակերպված մամլո ասուլիսի ընթացքում ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը նշեց, որ հավատարմագրման այս ձևը նոր չէ, և այն ընդունվել է դեռևս 2009թվականի ԱԺ նախագահի կողմից։ Նրա խոսքերով՝ այդ օրենքը միտված է, որպեսզի պահպանվի ԱԺ ներքին կանոնակարգը։ Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյոք պատրաստվում են հավատարմագիր կրել կամ ներքին կանոնակարգի մասին հուշաթերթիկներ փակցնել նաև պատգամավորների համար, ովքեր շատ հաճախ խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, վիրավորում կամ սպառնում են նրանց, Արսեն Բաբայանը հակադարձեց՝ ասելով, որ պատգամավորները լավ գիտեն իրենց իրավունքները, իսկ լրագրողներից շատերը գիտեն կամ չգիտեն. «Եթե պատգամավորը չի պատասխանում լրագրողի հարցին, դա նրա իրավունքն է, որևէ մեկը չի կարող նրան իր այդ իրավունքից օգտվելու համար պատասխանատվության ենթարկել»։