A
A
«Երիտասարդներն այսօր շահում են՝ ճանապարները բաց են» (видео)
Поддержи А1+!«Ինչ անել, և ինչպես անել, որ համընդհանուր գլոբալիզացիայի դարաշրջանում մեր կոմպոզիտորների նոր սերունդը չկտրվի իր ազգային ավանդույթներից, արժեքներից։ Չէ՞ որ Կոմիտաս ենք ունեցել, Բաբաջանյան, Միրզոյան, Հարությունյան… Մեր լավագույն արժեքները այս անունների հետ են կապված և նոր սերունդը սա պետք է հիմք վերցնի ու համատեղի ավանգարդի հետ սա է նոր հորիզոն բացելու ուղին»,- վստահ է Տիգրան Մանսուրյանը։ Կոմպոզիտորների միությունում Հայ ժամանակակից երաժշտության փառատոնին ընդառաջ, որը կանցնի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը, լրագրողների հետ հանդիպում էր կազմակերպել միության նախագահ Արամ Սաթյանը։ Փառատոնը նպատակ ունի պարզել, թե 2000- ից մինչ օրս ինչքանով է հայ երաժշտությունն առաջ գնացել: