«Թմրամոլների 70 տոկոսը 28-ից 49 տարեկաններն են» (видео)
Поддержи А1+!2014 թվականի հունվար ամսվա դրությամբ մեր երկրում հաշվառված է 4922 թմրամիջոց գործածող անձ։ Նրանցից 67-ը կանայք են։ «Թմրամոլների 70 տոկոսը 28-ից 49 տարեկաններն են»,-հայտնել է ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Սուրեն Նազինյանը։ Անդրադառնալով բուժհաստատություններին, նա նշել է, որ դրանք այլևս չեն կրում խորհրդային շրջանի բացասական երևույթները, մասնավորապես՝ հիվանդների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, և պատշաճ կերպով իրականացվում է նրանց բուժումը։ «Սակայն վերջնական բուժում մեծամասամբ չի կարող լինել, քանի որ սա խրոնիկ հիվանդություն է, և մարդիկ լավանում են, բայց ոչ լիարժեք բուժվում»,-նշել է պարոն Նազինյանը։ Նա նաև շեշտել է, որ շատ թմրամոլներ թաքնված են և ոստիկանությունից, և բուժհաստատություններից։ Հատկանշական է, որ մարդկանց թմրամոլության դրդող պատճառներից ամենատարածվածն անձնական կյանքն է, հետո միայն՝ սոցիալականը։