A
A
Երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի ՏՏ ոլորտների միջև (видео)
Поддержи А1+!Հայաստանի եւ Թուրքիայի տեղեկատվական ոլորտի մասնագետների միջեւ առաջին անգամ տեղի կունենա երկխոսություն։ Շաբաթվա վերջին Գյումրիում կկայանա Innoweekend միջոցառումը՝ երեք ձեւաչափով։ Առաջինը Հեքըթոնն է` նորարար գաղափարների մրցույթ, երբ մասնակիցները հնարավորություն կունենան իրենց գաղափարների գործնական տարբերակը ներկայացնելու։ ARMENIAFTW կոնֆերանսը ներառում է վարպետության դասընթաց եւ քննարկումներ։ Իսկ երրորդը՝ Startup weekend-ն է՝ բիզնես մոդելների մրցույթ, որին կմասնակցեն հայ եւ թուրք ձեռներեցները։ Թիմերը սեղմ ժամկետներում ստեղծելու են կայք, հավելված, որով հնարավոր կլինի լուծել սոցիալական խնդիրներ. «Նման միջոցառումները խթանում են տնտեսության զարգացումը»,- նշում է Հանրային լրագրության ակումբի խորհրդական Հայկ Ասրիյանը։