Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ավետարանական առակները կմեկնաբանեն դպրոցականները (видео)

«Ավետարանական առակները հայ դպրոցում» մրցույթի մեկնարկն արդեն տրվել է։ Մինչև դեկտեմբերի 10-ը՝ մրցույթի արդյունքների ամփոփումը, հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցները կամավորության սկզբունքով հնարավորություն ունեն մասնակցել մրցույթին և մրցանակներ ստանալ։ «Գաղափարը Վեհափառինն էր։ Մրցույթը անցկացվելու է 4 փուլով։ Դպրոցները կարող են առակները բեմադրել, նորովի վերլուծել կամ բաց դասեր կազմակերպել։ Մենք հատուկ գրքեր ենք տպագրել, որտեղ ամենահայտնի ավետարանական 12 առակներն են և ուղարկել ենք դպրոցներին»,-տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը։