ՀԲ-ն կօգնի կառավարությանը՝ օպտիմալ օգտագործել գումարները (видео)
Поддержи А1+!Համաշխարհային բանկը 74 մլն դոլար արժողությամբ վարկ կտրամադրի Հայաստանին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլը։ Տիկին Բեյլը հիշեցրեց, որ Համաշխարհային բանկը մշտապես, ինչպես Հայաստանում, այնպես էլ միջին եկամուտ ունեցող երկրներում, կառավարության հետ համատեղ մշակում է ռազմավարական այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ժողովրդի կյանքի բարելավմանը. «Մենք օգնում ենք կառավարությանը առավել օպտիմալ օգտագործել գումարները։ Մեր կարծիքով՝ Հայաստանը հիմա աշխատատեղերի ստեղծման կարիք ունի, և հուսանք՝ միջոցները կուղղվեն գյուղերում և քաղաքներում այդ խնդրի լուծմանը»։ Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուն, տիկին Բեյլը վստահեցրեց, որ դա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ Համաշխարհային բանկի և Հայաստանի հարաբերությունների վրա։