Ադրբեջանի ժողովուրդը զարգացման ամենացածր աստիճանում է. հոգեբան (видео)
Поддержи А1+!«Բարոյական զարգացման աստիճաններ կան, և Ադրբեջանը գտնվում է դրանցից ամենացածրում»,-մասնագիտորեն այսպես է գնահատել այդ երկրի ժողովրդին հոգեբան Սամվել Խուդոյանը՝ շեշտելով, որ ադրբեջանցիները կիսավայրենի ցեղեր են։ Նա նշել է, որ երեխաների հոգեբանությանն է բնորոշ այն մտածելակերպը, թե ինչը օգուտ է տալիս, դա է ճիշտը, իսկ ինչը պատժվում է, դա սխալն է։ Հոգեբանն ընդգծել է, որ ադրբեջանական հասարակության մեջ էլ կան մտավորականներ, բայց քիչ են։ Անդրադառնալով այդ երկրի նախագահի՝ համացանցում արված գրառմանն այն առնչությամբ, որ Հայաստանի հետ պատերազմը դեռ ավարտված չէ, պարոն Խուդոյանը նշել է, որ դա պրիմիտիվ քայլ Էր Ալիևի կողմից։ «Գուցե իր ներսում նա հասկանա, որ դա սխալ է, անիմաստ, բայց ժողովրդին շոյելու համար նման հայտարարություններ է անում»,-նշել է հոգեբանը։ Նա բացատրում է դա այն հանգամանքով, որ ադրբեջանցի ժողովրդի մի ստվար զանգված դեմ է Ալիևին և վերջինս փորձում է սիրաշահել ժողովրդին։