Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ոչ թե ազատում են հարկերից, այլ վճարում են նրանց փոխարեն (видео)

Պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին՝ Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ սահմանամերձ համայնքներին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը կփոխանցվի ծառայություն մատուցող ընկերություններին՝ ՀԵՑ, «Գազպրոմ-Հայաստան», «Հայջրմուղ» ընկերություններին: Ըստ Վաչե Տերտերյանի՝ այդպիսով կկարողանան լուծել կոնկրետ կոմունալ խնդիրները, այլ ոչ թե ուղղակի ֆինանսական միջոցները տալ բնակիչներին, որը հնարավոր է նպատակին չծառայի: Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ ուսանողներին տրամադրվող նպաստները այս օրենքի շրջանակներում չի քննարկվել, քանի որ տվյալ խնդրի լուծման համար կան այլընտրանքային այլ ճանապարհներ: