«Եթե բլինդաժներում էլ քնեիք, լրիվ ուրիշ առաջարկներ կանեիք» (видео)
Поддержи А1+!Քաղաքական համագործակցության ռեսուսը սպառված չէ, ընդհակառակը. Այսօր ԱԺ ամբիոնից ուրախությամբ արձանագրեց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Սահմանամերձ համայնքներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելու Կառավարության որոշմանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ այս որոշումն իրենց համար էլ դրվատանքի արժանի է: Նա միայն կոչ արեց հստակեցնել՝ սահմանամերձ եւ սահմանապահ համայնքները. «Տարբերակում չի նշանակում խտրականություն, ուղղակի սահմանապահ համայնքներն այն գյուղերն են, որտեղ ապրում են բանակային ռեժիմով: Ինչ վերաբերում է որոշման ժամկետայնությանը՝ երեք տարի, ապա ես հասկանում եմ, որ ուզում ենք, որ երեք տարում ԼՂՀ խնդիրը լուծենք, այդ դեպքում ուրեմն եկեք մեկ տարի գրենք: Սրանով ի՞նչ մեսիջ ենք ուղարկում այդ սահմանին ապրող մարդկանց: Եկեք այդ ժամկետը հանենք»: