A
A
Մենք գուշակությամբ չենք զբաղվում. Զուրաբյան (видео)
Поддержи А1+!Ոչ իշխանական եռյակի նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ արդյունավետ է եղել համատեղ աշխատանքը։ Նա նշեց, որ ոչ իշխանական եռյակի ներկայացրած տասներկու կետի շուրջ իշխանությունների հետ բանակցություններ վարելու մեջ իմաստ չի տեսնում. «Բանակցությունները ոչ այլ ինչ են, քան անպտուղ ու իմիտացիոն քննարկումների մեջ ներքաշելու ու համաժողովրդական թափը կոտրելու միտում: Անհրաժեշտ քաղաքական կամք ունենալու դեպքում իշխանությունները առանց բանակցությունների էլ կարող են կատարել այդ տասներկու կետը»: Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 10-ին ժամը 13:00-ին կհավաքվեն Ազատության հրապարակում եւ Մարդու իրավունքների օրվան նվիրված կանցկացնեն երթ. «Սա կլինի համաժողավրդական շարժման միջոցառում»: