Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Նուրբ ձեւով, գաղտագողի փոփոխություններ արեցին օրենքում եւ ընդունեցին» (видео)

Դեկտեմբերի 1-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, թե այն տեսքով, որով ընդունվել է օրենքը, բարենպաստ է, և որևէ կնոջ իրավունք դրանով չի խախտվում։ Իսկ «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ, հաշվապահ Շողեր Բաբայանը շեշտում է, որ այն չարաշահումները, որոնց մասին բարձրաձայնվում է Կառավարության կողմից, առկա են միայն պետական սեկտորում, այլ ոչ թե մասնավոր։ «Այս նոր նախագծի վերաբերյալ հանրային որևէ քննարկում չի եղել, նոր նախագիծը շատ արագ տեղի ունեցավ, և շատ արագ որոշվեց, նույնիսկ մեկ շաբաթից ավել հանրության համար փակ էր, և մենք չէինք կարողանում հասկանալ, թե օրենքի որ դրույթներն են փոփոխության ենթարկվել, և ինչ նորամուծություններ են կատարվել օրենքում»,-նշեց Շողեր Բաբայանը։