A
A
«Բնապահպանության նախարարությունը համաձայնել է Ամուլսարի շահագործմանը»,-ահազանգում են բնապահպանները (видео)
Поддержи А1+!«Բնապահպանության նախարարությունը համաձայնել է Ամուլսարի շահագործմանը, ինչը խիստ անօրինական է»,-ահազանգում են բնապահպանները։ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանի փոխանցմամբ՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը իրականցվում է ամենաբարձր հովանավորության տակ՝ Կառավարության, նախագահի և միգուցե նաև նախագահի եղբոր։ Այս համատեքստում նա անդրադարձավ նաև միջազգային մակարդակով ճնշումներին։ Բնապահպանի խոսքերով՝ տարիներ շարունակ անմիջական, անթաքույց քաղաքական ճնշումներ են եղել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի և նրա ամուսնու կողմից։