A
A
«Պատկան մարմինները զբաղված են ծածկադմփոցով» (видео)
Поддержи А1+!«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզում երեխաների թունավորման դեպքին, շեշտում է, որ անցել է արդեն մեկ շաբաթ, սակայն համապատասխան մարմինները դեռևս չեն տվել պատճառաբանությունը, թե երեխաները ինչից են թունավորվել։ Նա հիշում է ամիսներ առաջ մանկապարտեզներին մատակարարված փտած հավի մսի դեպքը, որի պարագայում եւս մինչ օրս կան շատ չբացահայտված հանգամանքներ։ «Պատկան մարմինները ծածկադմփոց են անում, մեր հարցմանը ի պատասխան նշում են, որ ամեն ինչ լավ է, չի եղել դեպք, երբ պատկան մարմինները մտնեն որևէ մանկապարտեզ և ստուգայցերի ժամանակ ինչ-որ բան հայտնաբերեն, չնայած որ մանկապարտեզում առկա թերությունները, սկսած սննդի որակից, բազմաթիվ են»։