Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Եռյակը ընդհանուր օրակարգ չունի. Արմեն Մարտիրոսյան (видео)

««Ժառանգություն» կուսակցությունը չի պատրաստվում լքել եռյակը»,- վստահեցնում է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Նման խնդիր մենք չունենք, մենք համագործակցության կողմ ենք և մեր միակ նպատակը ընդհանուր օրակարգ ունենալն ու միասնաբար գործելն է»: Լրագրողների այն հարցին, թե եռյակը մի՞թե այժմ չունի ընդհանուր օրակարգ, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց `ոչ, չունի, ապա մեկնաբանեց. «Տարբեր քաղաքական ուժեր են, և բնականաբար համաձայնության գալը մի քիչ դժվար է, բայց միայն այն փաստը, որ խորհրդարանական ուժերը այսքան երկար ժամանակ արդեն համագործակցում են, հայկական իրականության մեջ հերոսական մոտեցում է»: