Մինչև 2019-ը կտեսնենք «Հին Երևան»-ը (видео)
Поддержи А1+!«Հին Երևան» նախագիծը կենդանության նշույլներ է ցույց տալիս։ Նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը լրագրողներին տեղեկացրել է, որ մինչև 2019 թվականն իր չափագրած բոլոր շենքերը վերականգնված կլինեն և նախախորհրդային շրջանի Երևանի սիրահարները հնարավորություն կունենան վայելելու այդ շրջանի ճարտարապետությունը։ «Ազգային, բնակելի հրաշալի տներ են եղել, որ հիմա չկան, պետք է վերականգնենք»,-շեշտել է ճարտարապետը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին մայրաքաղաքում ոչ մի շենք չի ապամոնտաժվել, բոլորը քանդվել են, բացառությամբ Տերյան 11 հասցեի։ Իսկ վերականգնվող շենքերը հավանաբար կծառայեն որպես թանգարաններ։ Պարոն Վարդանյանի խոսքով՝ հիմա Երևանում այնպիսի շենքեր են կառուցվում, որ չես հասկանում իսպանացու, իտալացու, թե մեկ այլ ազգի մարդկանց տներ են։ Ասում է՝ Երևանում ու Թիֆլիսում Հուշարձանների բաժին միաժամանակ է բացվել, բայց այնտեղ կարողացան պահպանել հինն, ի տարբերություն մեզ։