A
A
Ոստիկանության 7 աշխատակից գործուղվել է Վաշինգտոն (видео)
Поддержи А1+!ՀՀ Ոստիկանությունում ստեղծված նոր ստորաբաժանումից 7 աշխատակից գործուղվել է Վաշինգտոն՝ կանանց, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի խնդիրներով տեղի ոստիկանության հետ աշխատելու, հմտությունները զարգացնելու, ամերիկյան և եվրոպական օրինակներին հետևելու համար։ Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերը։ Դեսպանի խոսքով՝ հարկավոր է ոստիկանության, դատարանների, դատախազների միասնական աշխատանք, դրան զուգահեռ նշված կառույցների հետ պետք է աշխատեն նաև հասարակական կազմակերպություններն ու միջազգային կառույցները, իսկ դրա համար անհրաժեշտ է օրենքի առկայություն. «Հայաստանն այստեղ, այս դաշտում անելիք ունի»։