Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Վենդետա, դիկտատուրա, թե անարխիա. ի՞նչ է սպասվում Հայաստանին (видео)

Անպատժելիության մթնոլորտ. այսպես երկրում տիրող իրավիճակը բնորոշեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Նա հիշեցնում է Սուրիկ Խաչատրյանի մարզպետ նշանակվելը, ինչով իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք անում են՝ ինչ ուզում են: Հաջորդը Նախախորհրդարանի անդամների հետ տեղի ունեցած միջադեպն է. «Հիմա էլ սա՝ ազատամարտիկներին ծեծելը: Ես սա համարում եմ պետական ահաբեկչություն՝ քո իսկ ժողովրդի նկատմամբ, և թող Վլադիմիր Գասպարյանը ինձ ապացուցի, թե վեց-յոթ մեքենայի հրկիզում, կամ նման դաժան ծեծը հնարավոր չի պարզել»: Այս գործը իրավապաշտպանի համար կարող է ստուգող թեսթ լինել, թե ինչպես է աշխատում ոստիկանությունը։ Իրավապաշտպանը չբացառեց նաև, որ նման որոշումը կայացվել է իշխանամետ որևէ մեկի կողմից, և եթե այդպես էլ լինի, ապա պատվիրատուն պատասխանատվություն այս դեպքում էլ չի կրի: