Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Լեշեկ Մոժջերը Երևանում է (видео)

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է աշխարհահռչակ լեհ ջազ դաշնակահար և երգահան Լեշեկ Մոժջերի մենահամերգը։ Երգահանը առաջին անգամ է մենահամերգով հանդես գալիս Հայաստանում և ընդամենը մի քանի ժամ է, ինչ գտնվում է Երևանում։ Համերգի ընթացքում դաշնակահարի կողմից հնչելու են Բախի, Շոպենի, Կոմեդայի և այլ հայտնի երգահանների ստեղծագործություններ՝ ջազային մեկնաբանությամբ, ինչպես նաև հենց Լեշեկ Մոժջերի կողմից հեղինակած մի քանի գործեր։ «Ես ամեն օր փորձում եմ ինքս իմ ներքինը կատարելագործել, զարգացնել և իմ ունակությունները բարելավել, որպեսզի այդ կատարելությամբ կիսվեմ արդեն իմ հանդիսատեսի հետ»,-ասաց նա։