Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կոչ իշխանություններին՝ հանգիստ թողեք հեռացեք (видео)

Հայաստանում ամենաթողության համար ազատամարտիկները նաեւ իրենց են մեղադրում։ «Ազատամարտիկների դաշինքը» իր պարտքն է համարում ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին ու պայքարել անարդարության դեմ։ «Մենք բարոյական իրավունք չունենք լռելու»,- ասում է Ռազմիկ Պետրոսյանը։ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանին հանգիստ չեն տալիս իրենց զոհված ընկերների հոգիները. «Որ գնում ենք Եռաբլուր, իրանք ասում են՝ ինչիա իմ երեխեն սոված, ինչի կոշիկ չունի, մենք հասկանում ենք, որ սպիտակ եղեռնա կախվել մեր գլխին։ Պայքարելու ենք մինչեւ վերջ»։