A
A
Օրենք՝ «ճոխ գռդոնչիների» համար (видео)
Поддержи А1+!Այսուհետ ֆիզիկական անձինք կարող են մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցել, առանց գրանցվելու պետական ռեգիստրում։ Այդ դեպքում անհրաժեշտ է միայն տրանսպորտային միջոցը կահավորել սահմանված պահանջներին համապատասխան և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը և ստանալ գործունեություն իրականացնելու իրավունք։ Սրանք «ՀՀ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը հաստատելու, և ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N655-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման» համաձայն մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ոլորտներում կատարված բարեփոխումներն են ։