Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Անժամկետ հացադուլ՝ նախագահական նստավայրի դիմաց (видео)

Անժամկետ հացադուլ՝ նախագահական նստավայրի դիմաց։ HSBC բանկից 56 մլն 400 հազար դրամի գողությանն օժանդակելու համար 5,5 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առուշանյանի հարազատները պատրաստ են այսօրվանից դիմել նման ծայրահեղ քայլի, որպեսզի Սերժ Սարգսյանն ընդունի իրենց։ Աշոտ Առուշանյանն արդեն 3-րդ տարին է, ինչ գտնվում է կալանքի տակ, եւ հարազատները նշում են, որ նա դատապարտվել է ապօրինի, վարկածի հիմնա վրա։ Նախորդ անգամ Աշոտ Առուշանյանի հարազատները եւս հացադուլ էին հայտարարել, սակայն նրանց հորդորել էին դուրս գալ հացադուլից՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանն արդար դատավարություն կկայացնի, սակայն Վերաքննիչը անփոփոխ է թողել վճիռը, եւ գործն արդեն Վճռաբեկում է։