«Դիվերսիաները պլանավորված բնույթ են կրում». Սեյրան Օհանյան (видео)
Поддержи А1+!«Մենք կամ պետք է պահպանենք հրադադարի պայմանագիրը, կամ համապատասխան միջոցներով հակառակորդին պարտադրենք խաղաղություն»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով գերատեսչությունում Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարություններին: «Եթե հակառակորդը դա չի հասկանում, ապա նրա ցանկացած ոտնձգության արժանի պատասխան ենք տալու: Մենք պետք է անպայման կանխարգելիչ միջոցառումներ իրականցնենք, որի հնարավորությունն ունենք»,- հայտարարեց նախարարը: Ինչ վերաբերում է անցած տարի ղարաբաղաադրբեջանական սահմանին խոցված ուղղաթիռին, ապա նա նշեց, որ այդ մասին նախարարությունը համապատասխան տեղեկատվություն տրամադրել է. «Անցկացրել ենք ծառայողական քննություն ու համապատասխան անձինք տույժեր են ստացել, պաշտոններից ազատում է եղել, քրեական գործ է հարուցված: Անհամաչափ պատասխանները եղել են ու շարունակվում են»: