Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Չի՛ կարելի մարդկանց դրդել անընդհատ փողոց դուրս գալ. Ա. Սարգսյան (видео)

Արցախը այն տեղը չէ, որտեղ կարելի է ակցիա անել. համոզված է ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ Նրա համար առհասարակ անհասկանալի է Հիմնադիր խորհրդարանի կարգախոսն ու ավտոերթի իմաստը։Ըստ պատգամավորի, Արցախի ճանապարհին պրովոկացիա է տեղի ունեցել. «Չնայած այս ամեն ինչին, ես ցանկացած տեսակի բռնություն դատապարտելի եմ համարում»: Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համամիտ է՝ Արցախը այն վայրը չէր, որտեղ պետք է ակցիա անցկացնել, բայց ուղղակի միայն խոսքերով ասել, թե ծեծը դատապարտելի է, խոստովանում է ՝ չի կարող. «Ես չեմ հասկանում՝ ինչպես կարելի է մարդկանց հետ նման կերպ վարվել։ Օրը ցերեկով մարդկանց ծեծել: Դժվա՞ր էր Գորիսում կանգնեցնել, ասել՝ չի կարելի ավտոերթ անցկացնել Արցախում: Ո՞վ է տեսել էդպես գունդ դուրս բերել, որ մարդկանց ծեծեն, ջարդուխուրդ անեն մեքենաները»։