«Թեման փակենք».Հովիկ Աբրահամյան (видео)
Поддержи А1+!Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու նախագիծը, որը պետք է ղեկավարի վարչապետը, իսկ կազմում պետք է ներառվեն մի շարք նախարարներ, գլխավոր դատախազը, քաղաքացիական հասարակությունից երկու ներկայացուցիչ, ԱԺ խմբակցությունների անդամներ։ Այս նախագիծը քննարկման առիթ դարձավ։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ նախագծի տեքստում նշված է միայն ընդդիմադիր խմբակցությունների մասին, եւ նրանցից ներկայացուցիչ ընտրելու համար կառավարությունը պետք է դիմի ԱԺ նախագահին. «Դա քաղաքական առումով ճիշտ չէ, պետք է դիմել ոչ թե ԱԺ նախագահին, այլ կոնկրետ խմբակցություններին»։ Հրայր Թովմասյանին հակադարձելով՝ Արդարադատության նախարարն ասաց. «Իրականում հենց այդպես էլ կա, ուղղակի դա լինում է ԱԺ նախագահի միջնորդությամբ»։