Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Ռուսաստանն այս պահին մեր երկրում իշխանափոխություն չի ուզում» (видео)

«Եվ իշխանությունը, և նրանց ընդդիմադիրները համոզվեցին, որ Ռուսաստանում շահագրգռված չեն այսօր մեր երկրում իշխանափոխության հարցի սրացմամբ»,-վստահ է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Եվ եթե այդպես է, ապա այն ուժերը, որոնք իշխանափոխություն են պահանջում, զրկվում են Ռուսաստանի աջակցությունից և պաշտպանությունից։ «Ռուսաստանն ինչ-որ տեղ պաշտպան էր Հայաստանի ընդդիմությանը՝ որպես հակակշիռ իշխանություններին և որպես շանտաժի ենթարկելու միջոց»,-շեշտել է նա։ Ստացվում է, որ իշխանափոխության հարց բարձրացնող ուժերի դիրքերը թուլացան և Երևանի մամուլի ակումբի նախագահի խոսքով՝ ավելի լավ է այդ պահանջից ժամանակավորապես հրաժարվել։ Բացի այդ, ցանկացած ներքին քաղաքական սրացում ձեռնտու չէ մեր երկրի օլիգարխիական համակարգին։