Հայերը շատ վատ են սնվում. Պիպոյան (видео)
Поддержи А1+!Աշխարհի 197 երկրներում՝ 4,5 մլրդ մարդկանց շրջանում իրականացված հարցումներով պարզվել է, որ Հայաստանը գլխավորում է ցանկը: «Սա լուրջ հետազոտություն է՝ հրապարակված The Lancet Global Health ամսագրում։ Հետազոտությունը բացահայտել է, որ աշխարհում առողջ սննդի սպառման աճ է գրանցվել, ներառյալ՝ մրգերի և բանջարեղենի։ Ամենաանառողջ երկրների ցանկը գլխավորել է մեր երկիրը, իսկ ամենաառողջ երկիրը Չադն է։ «Մենք չգիտենք՝ ինչ ենք ուտում, չկա մթերքի տարբերակում»,-նշել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նրա խոսքով՝ նման ոչ մխիթարիչ հորիզոնականում ենք հիմնականում գազավորված ըմպելիքների և մշակված մսի օգտագործման հետևանքով։ Պարոն Պիպոյանը նաև չի հերքում, որ բնակչության սոցիալական վիճակը չի ներում՝ առավել առողջ սնունդ օգտագործել։ «Բնականաբար, աղքատ մարդը չի կարող օրինակ ծովամթերք օգտագործել»,-շեշտել է նա։