Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ազատամարտիկները հրաժարվում են իրենց պարգեւներից՝ ի նշան բողոքի (видео)

Արցախյան ազատամարտի մասնակիցները հետ են վերադարձնում իրենց բարձրագույն պարգեւներն ու մեդալները (Արիության մեդալ, Մարտական խաչ 2-րդ աստիճանի եւ այլն) եւ միանում Ժիրայր Սեֆիլյանին։ Գարիկ Խաչատրյանն ու Արայիկ Խանդոյանը այս քայլին են գնացել՝ ի նշան բողոքի Բերձորյան դեպքերի եւ ռեժիմի կողմից շարունակվող ապազգային ու հանցավոր մյուս քայլերի. «Ես չեմ կարող անտարբեր մնալ, ես չեմ կարող լինել այն մարդկանց շարքերում, ովքեր ձեռք են բարձրացնում ազգի պաշտպանի վրա»,- ասաց ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ)։ Ազատամարտիկ Գարիկ Խաչատրյանն ասուլիսին միացել էր Սկայպով՝ Բելգիայից։ Նա անարդարությունների հետ չի համակերպվում՝ անգամ հայրենիքից շատ հեռու գտնվելով։ Երկրում տիրող բարձիթողի վիճակը նա նկարագրում է մեկ բառով՝ անիշխանություն. «Այսօրվա կառավարությունը, իշխանությունը որեւէ ազդեցություն որեւէ արժեք չունեն, կորցրել են իրենց արժեքը»,- ասում է Գարիկ Խաչատրյանը։