Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Թուրքիայի տարածքում ամենավտանգվածը Մրենի հուշարձանախումբն է (видео)

Եղեռնի 100-ամյակին ընդառաջ «Էրեբունի» արգելոց-թանգարանում նույնպես միջոցառումներ են նախատեսվում։ «Ապրիլի 18-ին լինելու է ֆոտոցուցահանդես, որին ներկայացվելու է ուրարտական ժառանգությունը»,-հայտնել է արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը։ Ինչպես հայտնի է, պատմահնագիտական թանգարանն ընդգրկում է Էրեբունի, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերը։ Տնօրենի տեղեկացմամբ՝ Կարմիր բլուրում իրականացվող պեղումներն այս տարի կավարտվեն: Շենգավիթում էլ ցանկապատի կառուցման խնդիրը պետք է լուծվի: Այդ հարցում քաղաքապետարանը խոստացել է աջակցել։ Պարոն Գյուրջյանի խոսքով՝ ցեղասպանության տարելիցին ընդառաջ հայությանը հուզող խնդիրներից է Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների անմխիթար վիճակը։ «Ասեմ, որ ժամանակակից Թուրքիայի տարածքում հարուստ ժառանգություն կա տարբեր ժողովուրդների, այդ թվում, իհարկե, մեր՝ հայերիս: Հայկական եկեղեցիներն ավելի ավերակ վիճակում են, քան ասենք հունականը,-շեշտել է նա: