Ինչպես անել, որ ամեն տեղ քեզնից փող չուզեն (видео)
Поддержи А1+!Ինչպես պետք է պետությունն իր ընդունած օրենքներով ու կարգավորումներով վստահություն ներշնչի քաղաքացուն։ «Օրենսդրական կարգավորման ազդեցության գնահատում. միջազգային փորձ» խորհրդակցությանը մասնակցում էր իռլանդացի փորձագետ Էդուարդ Դոնելան, որի համոզմամբ` մարդիկ ենթարկվում են օրենքներին, երբ վստահում են կառավարությանը. «Եթե հանրային քննարկումներ անցկացվեն, մարդիկ իրազեկ կլինեն, որն էլ դրական կանդրադառնա օրենքների իրականացման որակի վրա»: Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանի խոսքերով, ճիշտ է, իրենք երկրի փրկիչները չեն, սակայն այսօր մոտ 400 առաջարկ են ներկայացրել կառավարությանը, որի մոտ 80 տոկոսն ընդունվել է. «Եթե փողով հաշվենք, մոտ 4 մլրդ դրամի տարեկան խնայողություն կա այս մեր գործունեության արդյունքում: Դրանք այն դրամական միջոցներն են, որոնք մարդիկ էլ չեն ծախսի կարգավորումների համար, ժամանակի խնայողություն, որոշակի պահանջների վերացումը, որը նույնպես փող արժե»: