Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Հանրաքվե կանցկացվի. Ոմանց կարծիքը կարող է անտեսվել (видео)

Մայիսի 17-ին տեղի կունենա համայնքների խոշորացման հարցով հանրաքվե։ Բայց գաղտնիք չէ, որ շատ բնակիչներ, այդ թվում՝ գյուղապետեր, համամիտ չեն այս որոշմանը։ «Բնակչության իրազեկվածության պակաս կա, դրա համար են շատերը դեմ»,-կարծում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Նա շեշտում է, որ խոսքը կառավարման ապարատի խոշորացման մասին է, և բնակիչների վրա բացասական ազդեցություն չի ունենալու։ «Մի գյուղապետարան է լինելու: Բայց համայնքներում մեկական աշխատակից է լինելու, ով տեղի բնակչության խնդիրներով է զբաղվելու»,-շեշտել է պարոն Գիլոյանը։