Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Նախարարը դեմ է (видео)

Մեր դատական համակարգը զերծ չէ դատական սխալներից։ Սակայն ընդդեմ ՀՀ-ի կայացրած դատավճիռները չպետք է դատավորների համար ֆինանսական հետեւանքներ ունենան. hամոզված է Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը «Սխալ լուծում է։ Սա վայրենի, վայրագ լուծում է, ես դեմ եմ դրան։ Այլընտրանքը կարգապահական պատասխանատվությունն է»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարը։ Նրա խոսքերով՝ սխալ դատավճիռները հետեւանք են մեր դատական համակարգի անկատարության. « Հաշվեհարդար չպետք է տեսնել, սամասուդը լավ բանի չի բերում, կան իրավական մեխանիզմներ, որոնցով պետք է գնալ առաջ»։