A
A
Հալեպահայերը ծանր իրավիճակում են (видео)
Поддержи А1+!«Հալեպի հայաշատ Սուլեյմանիա թաղամասում ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծման արդյունքում եղան բազմաթիվ ավերածություններ, հայերից զոհեր չկան, սակայն կան վիրավորներ։ Սա սիրիական ընդդիմադիրների պատասխանն էր՝ սիրիական կառավարական ուժերին»,- շեշտում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ խոսելով ապրիլի 10-ից Հալեպում և սիրիական այլ հայաշատ քաղաքներում ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծությունների մասին։ Արաբագետը նաև տեղեկացրեց, որ երկու օր առաջ « Ջաբաթ ալ նուսրա»,«Ջաբաթ ալ սրամ», «Ֆաջար ալ խալիֆա» և այլ ծայրահեղական իսլամիստ խմբավորումներին հաջողվել է նույնիսկ գրավել Հալեպի արևմտյան Ալ Զահրա թաղամասում տեղակայված ռազմաօդային ուժերին պատկանող հետախուզության շենքը, ինչն էլ վկայում է, որ Հալեպում իսկապես բավականին ծանր իրավիճակ է ստեղծվել։