«Թուրքիայում 63 դատական գործ է քննվել Ցեղասպանության հարցով. դա պետք է օգտագործել» (видео)
Поддержи А1+!«Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումները պետք է սկսվեին դեռ 2010 թվականին, իսկ այս տարվա ապրիլի 24-ը պետք է գագաթը լիներ»,-կարծում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Բայց հիշատակի միջոցառումները սկսվեցին ընդամենը մի քանի ամիս առաջ: «Ինչևէ, հիմա կարևոր է հասկանալ, թե ինչ ենք անելու ապրիլի 24-ից հետո»,-նշել է նա: Կառավարման փորձագետն ուշադրություն է հրավիրում մի քանի հանգամանքի. 1919 թվականից մինչ օրս Թուրքիայում մոտ 63 դատական գործ է քննվել Ցեղասպանության առնչությամբ. «Ինչո՞ւ այդ դատարանների որոշումները չենք օգտագործում, դա բավականին ծանր հարված կլինի Թուրքիային»։ Բացի այդ, եթե որևէ երկիր օգտագործում է ցեղասպանություն եզրույթը, նշանակում է՝ ինչ-որ շահեր ունի: Իսկ արդյո՞ք Հռոմի պապն էլ շահ ուներ, որ արտասանեց այդ բառը, ասում է՝ եկեղեցին խղճի կրող է, և նրան դժվար կլիներ անցնել այս տարելիցի կողքով: Ինչ վերաբերում է նախագահ Սարգսյանի իրականացրած քաղաքականությանն այս հարցում, փորձագետը շեշտել է, որ հայ-թուրքական արձանագրությունները գոտկատեղից ներքև հարված էին մեր ազգին, և պետք է առաջ շարժվենք հստակ ծրագրով, ոչ թե պահի տակ ֆուտբոլային դիվանագիտությամբ։